Գրականություն և կյանք


ԱՆԿԵՂԾ ԱՍԱԾ
Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ,
Ես, սիրելի՛ս, որ քեզ սիրել եւ օգնել եմ.
Ձեռք եմ պարզել, հույս եմ տվել,
Վատըդ թողած՝ լավըդ թվել,
Հավատացրել, հավատացել,
Թե իմ առաջ դուռ ես բացել՝
Չտեսնըված, չեղած մի դուռ։
Սակայն ի՞նչ եմ ես ստացել
Այդ ամենին ի տրիտուր։
Անկեղծ ասած՝ ոչինչ չկա, եւ ոչ էլ կար։
Անկեղծ ասած՝ դու բնավ էլ ա՛յն չես եղել,
Ա՛յն չես եղել, ինչ որ ես եմ կարծել երկար։
Ո՞ւր ես, ասա՛, դու ինձ մղել։
Ճիշտ ճամփից ես միայն շեղել։
Սուտ խոստումով կապել ես ինձ,
Մանկան նման խաբել ես ինձ,
Ու չես տվել ոչի՜նչ, ոչի՜նչ։
Իսկ այն, ինչ որ ինձ ես տվել,
Արժանի չէր ո՛չ քեզ, ո՛չ ինձ։
Անկեղծ ասած՝ քո տվածից ես հոգնել եմ։
Ինքդ գիտես՝ որքան ձգտել ու տքնել եմ,
Որ դու… որ դու նման լինես իմ երազին։
Իսկ դու գիտե՞ս՝ ի՛նչ դուրս եկավ.
«Տղան հասավ իր մուրազին,
Դուք էլ հասնեք ձեր մուրազին»։
Հեքիաթն, այո, միտքըս ընկավ…
Դու՝ հեքիաթում հրաշք աղջիկ.
Այնինչ կյանքում՝ ինչ-որ… չղջիկ,
Որ ոչ թռչուն, ոչ էլ մուկ է…
Անկեղծ ասած՝ զուր էր ամբողջ այս աղմուկը։
Անկեղծ ասած՝ նեղանում ես, թե լրջանում,
Մե՜կ է հիմա։ Էլ չեմ գցի ինձ սար ու ձոր,
Անկեղծ կասեմ՝ հեքիաթն ինչով է վերջանում,
Ցած է ընկնում երեք խնձոր-
Մեկ՝ ասողին,
Մեկ՝ լսողին,
Մեկ էլ… ինձ պես գիշեր ու զօր
Հիմարաբար սպասողին…
Անկեղծ ասած՝ հեքիաթներից ես հոգնել եմ…


Ախ,քո պատճառով ինչեր են եղել,
Քանի գիշեր եմ անքուն անցկացրել,
Տանջվել,արտասվել,խելագարվել
Ախ,քո պատճառով,նույնիսկ քարկոծվել:
Ախ,դու ինչ գիտես,թե ինչ եմ զգում,
Ինչ եմ զգացել ու տեսել կյանքում,
Կամ ինչ եմ դարձել այն օրվանից ի վեր
Երբ ինձ ասացիր...
Քո սիրո թրով խոցեցիր սիրտս,
Հոգիս ողողիր սիրո հրդեհով,
Իսկ հետո հանգիստ,լուռ ու անտարբեր
Իմ հոգին լցրիր անհուն թախիծով:
ՄԻԱՅՆ ՈՒ ՄԻԱՅՆ ՔՈ ՊԱՏՃԱՌՈՎ
ԿՈՐՑՐԵՑԻ ԿՅԱՆՔՈՒՄ ՄԻ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՆ`
ՀԱՎԱՏԸ ՍԻՐՈՒՍ ՈՒ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՆԴԵՊ,
ԻՆՉՊԵՍ ԵՎ ՍԻՐԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՍ...


ՈՒժեղ է նա` ով տառապել է բայց չի չարացել...Ով հոգու խորքում խենթ հառաչել է սակայն ժպիտով ցավը ծածկել



Ցանկությունը մտքի հայրն է       Շեքսպիր

Թե մաքրության համար պետք է բախտ բաժանեք, Առաջինը ՄՈՐԸ տվեք: Թե պարզության համար պետք է կյանք նվիրեք, Առաջինը ՄՈՐԸ տվեք: Թե նվիրման ու մեծ սիրո ցուցանակը կպատվիրեք, Ապա միայն նշեք ՄՈՐԸ: Թե մարդկության հավերժության գլուխգործոցը կգրեք, Ապա կոչեք ՄԱՅՐ անունով:


Ինչու՞ ես լռել այդպես,
Ինչու՞ ես դարձել օտար,
Քո սիրտը քարի՞ց է,թե՞
ՈՒզում ես նոր վիշտ ինձ տալ...
Ուզում ես նորից այրել,
Իմ սիրտը արդեն այրված,
Կարծում ես,որ հիմի էլ
Կարող եմ ներել սրտանց...
Թերևս մի օր ներեմ,
Ինչպես միշտ ներել եմ ես.
Բայց ասա,դու ինքդ քեզ
Կարո՞ղ ես արդյոք ներել...



Երբ որ նայում եմ մորս երեսին"
Ամենքն ինձ այնպես բարի են թվում,
Եվ հավատում եմ, որ Քրիստոսին
Տեսել է մայրս" վշտերի բովում,
Ինչպես խորտակվող նավը փարոսին"
Տեսել է" թեկուզ երազի ծովում,-
Երբ որ նայում եմ մորս երեսին"
Այս չար աշխարհն էլ բարի է թվում:
Երբ նեղն եմ ընկնում" երբ հույսն է հանգչում Նախ մորս, ապա Աստված եմ կանչում։

Ես օգնեցի բոլորին, ես ինձ միայն չոգնեցի,
Կորով տվի ամենքին, միայն ինքս հոգնեցի։

Խորհուրդներով իմ խելոք խելք հավաքած գնացին
Քանի՜- քանի՜սը կյանքում - ե՛ս էլի գիժ մնացի։

Ով հանդիպեց՝ ստացավ մի թաս գինի ինձանից,
Լոկ ես գինի չմպեցի իմ սեփական հնձանից։

Ի՞նչ եմ եղել ողջ կյանքում՝ հարսանքավոր ու քավոր,
Մինչ ամենքից ավելի ինձ էր օջախ հարկավոր։

Վստահեցին ոմանք ինձ - հոգիս դարձավ գաղտնարան,
Վստահեցի շատերին - գաղտնիքս առան ու տարան։

Ու զղջում եմ ես մի պահ, սեր ու բարիք եմ ցրել,
Մինչդեռ պետք էր սեր հայցել, իսկ բարիքը՝ վաճառել …

Սուտ կա, որ ճիշտ արժե,Վախ կա, որ մահ արժե, Ու, վերջապես, քայլ կա, որ հենց թռիչք արժե.


Комментариев нет:

Отправить комментарий