21.04.2014
16.04.2014
03.03.2014
15.02.2013
02.11.2012
26.07.2012
Ամերիկուհին անկյունային հարվածով գրավեց մրցակցի դարպասը (տեսանյութ)
ԱՄՆ-ի ֆուտբոլի կանանց օլիմպիական հավաքականի կիսապաշտպան Մեգան Ռափինոն անկյունային հարվածով գրավել է Կանդայի հավաքականի դարպասը։ Ամերիկուհին պտտել է գնդակը, որը կանադացիների դարպասապահից՝ Էրին Մաքլաուդից անդրադառնալով՝ հայտնվել է դարպասում։
Նշենք, որ այդ հանդիպմանը Ռափինոն դուբլի հեղինակ է դարձել։
Օզբիլիսը 4 տարվա պայմանագիր կկնքի «Կուբանի» հետ
Պայմանագրի պաշտոնական ձևակերպման համար Կրասնոդարի ակումբում Օզբիլիսը պետք է բժշկական հետազոտություն անցնի։ Տրանսֆերային գումարը կազմել է 1 մլն եվրո։
«Շախտյորը» ջախջախեց «Վոլինին». Հենրիկ Մխիթարյանը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)
Ուկրաինայի առաջնության չորրորդ տուրի շրջանակներում «Ավանգարդ» մարզադաշտում միմյանց հադիպեցին Դոնեցկի «Շախտյորը» և Լուցկի «Վոլինը»: Խաղի ընթացքում Դոնեցկի ֆուտբոլիստները 4 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը (32, 51), մյուս երկու գոլերը հեղինակեցին Մարկո Դևիչը (4) և Ալեքս Տեյշեյրան (42):
Սպորտային մարմնամարզությունը Ռուսաստանին բերեց 5-րդ ոսկին
Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության զուգափայտի վարժությունում հաղթանակ տոնելով` ռուս Ալյա Մուստաֆինան (16.133 միավոր) իր երկրին բերեց օլիմպիական 5-րդ ոսկին։
Արծաթե մեդալը բաժին հասավ չինուհի Խե Կեսին (15.93 միավոր), իսկ բրոնզե մեդալակիը դարձավ բրիտանուհի Էլիզաբեթ Թվիդլը (15.916)։
Ռուս մարզուհին օլիմպիական այս մրցումներում նվաճել է նաև մեկական բրոնզե և արծաթե մեդալներ։
Եվս մեկ ոսկի՝ Չինաստանի հաշվին
Լոնդոնի օլիմպիական խաղերում անցկացվեցին կանանց առագաստանավային սպորտի «Լազեր Ռադիալ» դասի մրցումները։ Այս սպորտաձևում օլիմպիական չեմպիոն դարձավ չինուհի Սյույ Լիցզյան։ 21-ամյա չինուհին իր երկրին բերեց օլիմպիական 31-րդ ոսկին։
Արծաթե մեդալը, շնորհիվ կուղևորվի Նիդերլանդներ։ Բրոնզե մեդալը նվաճեց բելգիացի Էվի Վան Ակերը։
Подписаться на:
Комментарии (Atom)